What are you interested in?
Our specialists will contact you shortly to provide detailed information.
Our specialists will contact you shortly to provide detailed information.
1․ Ընդհանուր դրույթներ
1.1 Սույն Օգտագործման Ընդհանուր Պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ»)կարգավորում են «ՍՈԼԱՐԱՎՏՈ» (ապրանքային նշան՝ Eldrive) ընկերությանկողմից www.eldrive.org կայքի (այսուհետ՝ «Կայք») միջոցով առաջարկվողապրանքների և ծառայությունների ձեռքբերման, օգտագործման, վճարման,վերադարձի, օֆերտայի ընդունման, տվյալների պաշտպանության և այլհարաբերությունների իրավական դաշտը:
1.2 Կայքը պատկանում և շահագործվում է «ՍՈԼԱՐԱՎՏՈ» (այսուհետ՝«Ընկերություն») սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որըգրանցված է Հայաստանի Հանրապետությունում՝ ՀՀ գործող օրենսդրությանհամաձայն։
1.3 Կայքի միջոցով օգտատերերին առաջարկվում է ձեռք բերել՝
● էլեկտրական մեքենաներ (նոր կամ վերավաճառվող),
● լիցքավորման կայաններ, տեխնիկական սարքավորումներ,
● պահեստամասեր, աքսեսուարներ, և
● տեխսպասարկում և այլ ծառայություններ։
1.4 Կայքի օգտագործմամբ և պատվեր կատարելով՝ օգտատերը հաստատում է, որ․
● ծանոթացել է սույն Պայմաններին,
● լիարժեք ընդունում է դրանց բոլոր դրույթները առանց վերապահման,● սույն պայմանները իր համար ունեն իրավական պարտադիր ուժ։
1.5 Սույն Պայմանները իրավական ուժ ունեն՝ որպես Ընկերությանհրապարակային օֆերտայի անբաժանելի մաս, անկախ նրանից՝ ստորագրվել էառանձին պայմանագիր, թե ոչ։
1.6 Ընկերությունը իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել սույնՊայմանները՝ նախապես կամ միաժամանակ տեղադրելով թարմացվածտարբերակը կայքում։ Փոփոխությունները տարածվում են միայն այնգործարքների վրա, որոնք կնքվում են դրանց հրապարակումից հետո։
2․ Օգտատիրոջ գրանցում, նույնականացում և մուտքի տվյալների պատասխանատվություն
2.1 Կայքից օգտվելու համար օգտատերը կարող է օգտվել ինչպես՝
● հյուրի ռեժիմով (գրանցում չկատարելով), այնպես էլ
● ամբողջական գրանցում իրականացնելով և օգտվելով լրացուցիչհնարավորություններից՝ պատվերների պատմություն, գնումներիմոնիթորինգ, հաշվետվություններ, պայմանագրեր և այլն։
2.2 Գրանցման գործընթացում օգտատերը պարտավորվում է տրամադրել ճշգրիտ,ամբողջական և արդիական տեղեկություններ՝ ներառյալ անուն, ազգանուն,հեռախոսահամար, էլ. փոստ և (անհրաժեշտության դեպքում) անձը հաստատողփաստաթղթից տվյալներ։ Իրավաբանական անձանց դեպքում՝ թարմացվածքաղվածք և կանոնադրություն տրամադրված ԱՆ իրավաբանական անձանցպետկան ռեգիստրի կողմից
2.3 Eldrive-ը կարող է պահանջել նույնականացման լրացուցիչ փուլեր, ներառյալ՝
● 2-փուլային նույնականացում (2FA),
● SMS/էլ. փոստ հաստատում,
● IP հասցեի ստուգում,
● Google Authenticator կամ այլ հավելվածներով ստուգում։
2.4 Օգտատերը պարտավորվում է չհանձնել իր մուտքի տվյալները որևէ երրորդանձի։ Ընկերությունը չի կրում պատասխանատվություն տվյալների կորուստիկամ օգտագործման հետևանքների համար, եթե մուտքի տվյալները փոխանցվելեն այլ անձանց։
2.5 Եթե օգտատերը կորստի է ենթարկում իր գաղտնաբառը կամ կասկածում էչարտոնված մուտքի մասին, նա պարտավոր է անմիջապես դիմել Ընկերությանը՝info@eldrive.org էլ. հասցեով կամ «Աջակցություն» բաժնի միջոցով։
2.6 Ընկերությունը իրավասու է ժամանակավորապես կասեցնել կամ ընդմիշտարգելափակել օգտատիրոջ հաշիվը՝ չարտոնված, խարդախ կամ կեղծգործունեության դեպքերում։
3․ Պատվերի ձևավորում և իրավական ուժ
3.1 Կայքում Ընկերության կողմից ներկայացվող ապրանքների ևծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ներառյալ գինը,նկարագրությունը և առկայությունը, համարվում է Ընկերության հրապարակայինօֆերտա, եթե կայքում կամ ապրանքի էջում նշված չէ հակառակը։
3.2 Պատվերի կատարումը կայքի միջոցով համարվում է օգտատիրոջ կողմից Ընկերությանը ուղղված ակցեպտ, այսինքն՝ առաջարկի ընդունում։ Սակայնպատվերը իրավաբանական ուժ ստանում է միայն այն պահից, երբ․
● Ընկերությունը հաստատում է պատվերը էլեկտրոնային կամ այլեղանակով, կամ
● Ընկերությունը վավերացնում է վճարումը, կամ
● Ընկերությունը սկսում է ապրանքի պատրաստման կամ առաքմանգործընթացը։
3.3 Որոշ պատվերների, ինչպիսիք են՝ մանրածախ կամ մեծածախ պատվերովմեքենաներ, արտերկրից ներմուծվող բարձրարժեք պահեստամասեր, կիրառվումէ առանձին առուվաճառքի պայմանագիր, որը ուղարկվում է օգտատիրոջըստորագրման՝ էլեկտրոնային կամ PDF եղանակով։
3.4 Կայքում ներկայացված նկարները, գները և տեխնիկականնկարագրությունները տեղեկատվական բնույթ ունեն և չեն համարվում
իրավական երաշխիք։ Ընկերությունը իրավունք ունի փոփոխել ապրանքիպարամետրերը՝ առանց նախնական ծանուցման՝ պահպանելով օգտագործողիիրավունքները։3.5Ընկերությունը կարող է մերժել պատվերը՝ առանց պատճառաբանության՝մասնավորապես հետևյալ դեպքերում․
● ապրանքի հասանելիության բացակայություն,
● կասկածելի կամ ոչ լիարժեք տեղեկատվություն,
● վճարման խախտում կամ չհաստատված փոխանցում։
4․ Վճարման պայմաններ4.1 Վճարումները կատարվում են ՀՀ դրամով, եթե այլ բան նշված չէ վճարմանպահին կամ պայմանագրով։ Ընկերությունը կարող է տրամադրել վճարմանհնարավորություններ այլ արժույթներով՝ ըստ օգտագործվող վճարայինօպերատորի փոխարժեքների:
4.2 Օգտատերը կարող է ընտրել հետևյալ վճարման եղանակներից՝
● բանկային քարտ (Visa, MasterCard, ArCa),
● բանկային փոխանցում,
● առցանց վճարային հարթակներ (iDram, TelCell, EasyPay և այլն),
● Ընկերությունը հետ առանձին պայմանավորված եղանակով՝նախավճարով, տարաժամկետ կամ արտասահմանյան վճարումով։
4.3 Վճարումը համարվում է կատարված միայն այն պահից, երբ այնամբողջությամբ հասանելի է Ընկերության հաշվին կամ գրանցվել է որպեսվճարված հաստատված վճարային օպերատորի կողմից։4.4 Ընկերությունը իրավունք ունի չշարունակել պատվերի մշակումը, եթեվճարումը՝
● ուշացած է,
● մասնակի է,
● իրականացվել է սխալ տվյալներով։
4.5 Որոշ ապրանքներ կամ ծառայություններ, որոնք պահանջում են ներմուծում,հատուկ պատվեր կամ տեխնիկական նախապատրաստում, ենթակա ենկանխավճարի /նախավճարի/ ոչ վերադարձվող կարգով, եթե այդ պայմանընշված է պայմանագրում կամ պատվերի հաստատման էջում։
4.6 Վճարային բոլոր փաստաթղթերը (invoice, պայմանագիր, կտրոն)տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, իսկ պահանջով՝ նաև ֆիզիկապես՝Eldrive-ի գրասենյակում։
5․ Առաքում, տեղափոխում և փոխանցում5.1 Ընկերությունը կազմակերպում է ապրանքների առաքումը՝ օգտագործելովինչպես սեփական, այնպես էլ գործընկեր լոգիստիկ օպերատորներ՝ ներառյալ ՀՀներսում և արտերկրից ներմուծման դեպքերը։5.2 Առաքման հնարավոր եղանակներն են՝
● առաքում լոգիստիկ կենտրոնից (pick-up),
● հասցեով առաքում ՀՀ տարածքում,
● միջազգային առաքում համաձայնեցված պայմանագրով։
5.3 Էլեկտրական մեքենաների և նմանատիպ բարձրարժեք ապրանքների դեպքումառաքման պայմանները (ներառյալ՝ ժամկետ, փոխանցման վայր,պատասխանատվության պահ) կարգավորվում են առանձին պայմանագրով, որըհամարվում է այս Պայմանների հավելված կամ առանձին իրավականփաստաթուղթ։
5.4 Առաքման ժամկետները կարող են տատանվել՝ կախված հետևյալհանգամանքներից․
● պահեստում առկայություն,
● մաքսազերծման տևողություն,
● արտաքին գործընկերների (արտադրող, փոխադրող) գործողություններ։
5.5 Ընկերությունը պարտավորվում է տեղեկացնել օգտատիրոջը առաքմանյուրաքանչյուր փուլում՝ էլեկտրոնային կամ հեռախոսային հաղորդակցությամբ։
5.6 Առաքման պահից մինչև ապրանքի փաստացի հանձնումը օգտատիրոջը,ապրանքը գտնվում է Ընկերության սեփականության ներքո, բացառությամբդեպքերի, երբ կիրառվում է պայմանագրով այլ պայման՝ օրինակ՝ FCA, DAP կամCIP (Incoterms 2020):
5.7 Օգտատերը պարտավորվում է ապահովել հստակ ընդունման հասցե,ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր (անձնագրի պատճեն, պայմանագիր,վճարման հաստատում), իսկ ընդունման պահին՝ ստորագրել առաքման ակտ կամթվային հաստատում:
6․ Սեփականության իրավունք, ռիսկերի անցում
6.1 Ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում էօգտատիրոջը այն պահից, երբ՝
● ամբողջական վճարումը հաստատվել է Ընկերության կողմից, և
● Ընկերությունը փաստացի հանձնել է ապրանքը օգտատիրոջը կամ նրալիազորված ներկայացուցչին՝ ըստ առաքման ակտի կամ մուտքագրվածընդունման գործողության:
6.2 Եթե պայմանագրով նախատեսված է Incoterms դրույթ (օրինակ՝ DAP, FCA,CIP), ապա սեփականության և ռիսկերի փոխանցման պահը որոշվում է տվյալպայմանով։
6.3 Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ապրանքի կորուստի,վնասման կամ տեխնիկական խնդիրների համար, որոնք առաջացել են այնպահից հետո, երբ ապրանքը արդեն փոխանցվել է օգտատիրոջը կամ նրաներկայացուցիչներին։
6.4 Մինչև սեփականության իրավունքի անցումը օգտատիրոջը, Ընկերությունըպահպանում է ապրանքի նկատմամբ սեփականության բոլոր իրավունքները,
ներառյալ՝ ապրանքի հետկանչի, վերավաճառքի կամ տրամադրմանսահմանափակման իրավունքը։
6.5 Առանց ամբողջական վճարման, ապրանքը չի համարվում Ընկերությանգույքագրումից դուրս բերված, և ցանկացած փորձ օգտագործման կամփոխանցման (օրինակ՝ գրանցում ճանապարհային ոստիկանությունում) կարող էհամարվել անօրինական։
7․ Վերադարձի և չեղարկման կարգ (միայն ֆիզիկական անձանց համար)
7.1 Ընկերությունը հնարավորություն է տալիս ֆիզիկական անձ հանդիսացողգնորդներին վերադարձնել որոշ պահեստամասեր և աքսեսուարներ հանդիսացողապրանքը՝ համաձայն ՀՀ սպառողական իրավունքների պաշտպանության մասինօրենսդրության։
7.2 Վերադարձը կամ չեղարկումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ․
● ապրանքը չի օգտագործվել, չի տուժել, պահպանված է կոմպլեկտացիան,փաթեթավորումը, և
● վերադարձը նախաձեռնվում է 14 օրվա ընթացքում ապրանքի ստացումից(առաքման ակտ կամ առաքման ամսաթիվով)։
7.3 Չեն ենթակա վերադարձի՝
● պատվերով ներմուծված պահեստամասերը, այլ ապրանքները
● արդեն Ընկերության կամ օգտատիրոջ անունով գրանցված մեքենաներ,
● Սարքեր, մեխանիզմներ և այլ ապրանքներ, որոնք բացվել են կամտեղադրվել։
7.4 Վերադարձի կամ չեղարկման գործընթացը իրականացվում է միայն ուղիղ կապի միջոցով՝ info@eldrive.org +374 (94) 441515 կամ կայքի «Կապ մեզ հետ» բաժնի միջոցով։
7.5 Չեղարկման հաստատումից հետո Ընկերությունը պարտավորվում է․
● վերադարձնել վճարած գումարը ոչ ուշ քան 10 աշխատանքային օրվաընթացքում,
● նույն եղանակով, ինչով կատարվել է վճարումը։
7.6 Վերադարձի հետ կապված բեռնափոխադրման ծախսերը կրում է գնորդը, եթեապրանքը վերադարձվում է առանց Ընկերության մեղքի։
7.7 Եթե ապրանքը վերադարձվում է՝ արտադրողական կամ տեխնիկականարատով (ապացուցված), Ընկերությունը պարտավորվում է փոխարինել կամվերադարձնել գումարը իր հաշվին։
8․ Տեխնիկական և անվտանգային դրույթներ
8.1 Ընկերությունը պարտավորվում է կայքի աշխատանքն ապահովելհնարավորինս բարձր տեխնիկական հուսալիության մակարդակով՝օգտագործելով սերվերներ, պահուստային պատճենահանման (backup), firewall ևժամանակակից անվտանգության մեխանիզմներ։
8.2 Օգտատիրոջ մուտքը կայք և հաշիվը պաշտպանված են՝
● գաղտնաբառով,
● երկփուլ նույնականացմամբ (2FA),
● IP հիմքով ակտիվության մոնիթորինգով։
8.3 Ընկերությունը կարող է սահմանափակել մուտքը կամ ժամանակավորապեսկասեցնել կայքի հասանելիությունը՝ համակարգային սպասարկման կամանվտանգության միջոցառումների նպատակով՝ առանց նախնական ծանուցման։
8.4 Կայքում կիրառվում են role-based access control (RBAC) համակարգեր՝աշխատակիցների և օգտագործողների տվյալների հասանելիությունըսահմանափակելու նպատակով։
8.5 Կայքի սխալ օգտագործման, չարտոնված մուտքի փորձերի կամ համակարգիվնասման հետևանքով Ընկերությունը իրավունք ունի․
● արգելափակել տվյալ IP հասցեն,
● կասեցնել հաշիվը,
● դիմել իրավապահ մարմիններին՝ համակարգչային հանցագործությանհիմքով։
8.6 Օգտատերը պարտավոր է չփորձել․
● խախտել կայքի անվտանգությունը,
● ներբեռնել կամ տեղադրել վնասաբեր կոդեր (malware),
● օգտագործել կայքը՝ ի վնաս այլ օգտատերերի կամ Ընկերությանհեղինակության։
9․ Իրավական պատասխանատվություն և սահմանափակումներ
9.1 Ընկերությունը պատասխանատվություն է կրում միայն այն դեպքերում, երբպատճառված վնասը առաջացել է իր դիտավորությամբ կամ բացահայտանփութությամբ։ Ընկերությունը չի կրում պատասխանատվություն անուղղակի,պատահական կամ հետևանքային վնասների համար։
9.2 Կայքի միջոցով տրամադրվող տեղեկատվությունը (ներառյալ՝ գներ,նկարագրություններ, տեխնիկական բնութագրեր) կարող է պարունակելժամանակավոր անճշտություններ կամ թարմացման ուշացումներ։ Այստեղեկատվությունը չի կարող ընկալվել որպես իրավական կամ տնտեսականերաշխիք, բացառությամբ եթե նշված է «երաշխիքային պայմաններով»։
9.3 Օգտատիրոջ կողմից կատարված սխալ մուտքագրումների (անվան, հասցեի,վճարման մանրամասների) հետևանքով առաջացած խնդիրների և վնասներիհամար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
9.4 Ընկերությունը չի կրում պատասխանատվություն՝
● այլ կայքերից ներբեռնված վնասաբեր բովանդակության,
● փոխադրող ընկերությունների հապաղումների,
● մաքսային կամ պետական կարգավորումների փոփոխություններիհետևանքների համար։
9.5 Ընկերությունը չի երաշխավորում կայքի անխափան աշխատանքը բոլորհամակարգերում կամ բրաուզերներում։ Օգտատիրոջ պարտականությունն էօգտագործել աջակցվող և անվտանգ տեխնիկական միջավայր։
9.6 Ցանկացած նյութ, որը օգտատերը տրամադրում է կայքին (օրինակ՝մեկնաբանություններ, գնահատականներ, հարցումներ), կարող է օգտագործվելԸնկերության կողմից մարքեթինգային կամ վերլուծական նպատակներով՝անանուն կերպով։
9.7 Կայքի ամբողջ բովանդակությունը՝ տեքստ, պատկեր, դիզայն, ծրագրայինկոդ, ապրանքանիշեր, հանդիսանում է Ընկերության մտավոր սեփականություն, ևառանց թույլտվության օգտագործումը արգելվում է։10․ Իրավասու դատական ատյաններ, գործող օրենսդրություն։
10.1 Սույն Պայմանները, ինչպես նաև օգտատիրոջ և Ընկերության միջև ծագողբոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են բացառապես ՀայաստանիՀանրապետության իրավական ակտերով։
10.2 Բոլոր հնարավոր վեճերը, տարաձայնությունները կամ պահանջները, որոնքծագում են սույն Պայմանների կիրառումից կամ դրանց խախտումից, փորձվումեն լուծվել նախնական՝ փոխադարձ համաձայնեցման եղանակով:
10.3 Եթե վեճը հնարավոր չէ լուծել բանակցությունների միջոցով, ապա այնենթակա է քննության Ընկերությունը իրավաբանական հասցեի՝ Երևան քաղաքիընդհանուր իրավասության դատարաններում:
10.4 Ընկերությունը իրավունք ունի, պայմանագրով կամ օգտագործողի հատուկհամաձայնությամբ, վերապահել վեճի լուծումը՝ արբիտրաժային կամմիջնորդական կարգով։
10.5 Օգտագործման պայմանների տեքստի լեզուն է հայերենը։ Ընկերությունըկարող է տրամադրել այլ լեզվով թարգմանություններ տեղեկատվականնպատակով, սակայն իրավական պարտադիր ուժ ունի միայն հայերենբնօրինակը։
11․ Եզրափակիչ դրույթներ, ուժի մեջ մտնելու պահ
11.1 Սույն Պայմանները համարվում են ուժի մեջ մտած օգտատիրոջ կողմիցկայքի ցանկացած օգտման պահից սկսած, ներառյալ՝ մուտք կայք, որոնում,պատվեր կամ գրանցում:
11.2 Ընկերությունը իրավունք ունի փոխել սույն Պայմանները՝ առանց նախապեսծանուցելու, սակայն այն կիրառվում է միայն փոփոխությունից հետո գրանցվածկամ սկսված գործարքների վրա։
11.3 Սույն պայմանները վերաբերում են բոլոր սպառողներին։ Սակայնֆիզիկական անձանձ, այդ թվում՝ իրավաբանական անձանց հետ Ընկերությունըկարող է կնքել առանձին պայմանագրեր, որոնք ունեն գերակայություն սույնՊայմանների նկատմամբ։
11.4 Ընկերությունը կարող է կիրառել հավելյալ ներքին քաղաքականություններ՝օրինակ՝ անձնական տվյալների գաղտնիության, թերի պատվերների մշակում,երաշխիքային սպասարկում, որոնցից յուրաքանչյուրը համարվում է սույնՊայմանների հավելում։