Ի՞նչ է ձեզ հետաքրքրում
Մեր մասնագետները շուտով կապ կհաստատեն ձեզ հետ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար։
Մեր մասնագետները շուտով կապ կհաստատեն ձեզ հետ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար։
1․ Ընդհանուր բնույթ
1.1 Սույն հայտարարությունը կիրառվում է կայքի ողջ բովանդակության և ծառայությունների նկատմամբ։ Այն հստակ սահմանում է Ընկերության պարտավորությունների սահմանները՝ տեխնիկական, իրավական ևտեղեկատվական տեսանկյուններից։
1.2 Կայքի ցանկացած օգտագործում ենթադրում է սույն հայտարարության ամբողջական և անվերապահ ընդունում։
2․ Տեղեկատվական բովանդակություն
2.1 Կայքում ներկայացված բոլոր ապրանքների նկարագրությունները, նկարները, տեխնիկական տվյալները, օգտագործման առաջարկությունները տրամադրվում են տեղեկատվական նպատակով և չեն հանդիսանում պարտադիր առաջարկ։
2.2 Չնայած Ընկերությունը ջանքեր է գործադրում ներկայացնելու ճշգրիտ և արդի տեղեկատվություն, այն չի երաշխավորում 100% ճշգրտություն, անսխալականություն կամ ամենավերջին տեխնիկական թարմացումները։
2.3 Տեխնիկական սխալների, մուտքագրման անճշտությունների կամ երրորդ կողմի ազդեցության դեպքում տեղեկատվությունը կարող է փոփոխվել առանց նախազգուշացման։
3․ Օգտագործման ռիսկեր
3.1 Կայքի օգտագործումն իրականացվում է օգտատիրոջ սեփական ռիսկով։ Ընկերությունը չի երաշխավորում կայքի մշտական հասանելիություն,տեխնիկական անսխալականություն կամ վարակներից զերծ աշխատանք։
3.2 Ընկերությունը չի կրում պատասխանատվություն՝
● կայքից օգտվելու արդյունքում ձեր սարքերում առաջացած տեխնիկական վնասների,
● ձեր մուտքագրված տվյալների կորուստի կամ վնասման,
● երրորդ կողմի չարտոնված հասանելիության հետևանքով առաջացած վնասների համար։
4․ Արտաքին հղումներ և երրորդ կողմի բովանդակություն
4.1 Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր։ Այս հղումներն ակտիվացնելուց հետո Ընկերությունը այլևս չի վերահսկում տվյալ կայքերի բովանդակությունը կամ քաղաքականությունը։
4.2 Երրորդ կողմի հղումներից կամ ծառայություններից օգտվելը կատարվում էօգտատիրոջ պատասխանատվությամբ և համաձայն տվյալ կայքի պայմաններին,
5․ Իրավաբանական ոչ խորհրդատվական բնույթ,
5.1 Կայքում ներկայացված ոչ մի նյութ կամ տեղեկատվություն չի հանդիսանում ֆինանսական, իրավական կամ մասնագիտական խորհրդատվություն։
5.2 Ընկերությունը խրախուսում է օգտատերերին կոնկրետ գնումից առաջ դիմել համապատասխան մասնագետների։
6․ Հրաժարում երաշխիքներից
6.1 Ընկերությունը տրամադրում է կայքը և դրա բովանդակությունը՝ «ինչպես կա» (as is) սկզբունքով՝ առանց բացահայտ կամ թաքնված երաշխիքների։
6.2 Մասնավորապես՝ չեն երաշխավորվում՝
● վաճառքի պիտանիությունը,
● կոնկրետ նպատակների համապատասխանությունը,
● ոչ խախտման երաշխիքը։