Ի՞նչ է ձեզ հետաքրքրում
Մեր մասնագետները շուտով կապ կհաստատեն ձեզ հետ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար։
Մեր մասնագետները շուտով կապ կհաստատեն ձեզ հետ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար։
1․ Ընդհանուր դրույթներ
1.1 Սույն Օգտագործման Ընդհանուր Պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ»)կարգավորում են «ՍՈԼԱՐԱՎՏՈ» (ապրանքային նշան՝ Eldrive) ընկերությանկողմից www.eldrive.org կայքի (այսուհետ՝ «Կայք») միջոցով առաջարկվող ապրանքների և ծառայությունների ձեռք բերման, օգտագործման, վճարման, վերադարձի, օֆերտայի ընդունման, տվյալների պաշտպանության և այլ հարաբերությունների իրավական դաշտը:
1.2 Կայքը պատկանում և շահագործվում է «ՍՈԼԱՐԱՎՏՈ» (այսուհետ՝«Ընկերություն») սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում՝ ՀՀ գործող օրենսդրության համաձայն։
1.3 Կայքի միջոցով օգտատերերին առաջարկվում է ձեռք բերել՝
● էլեկտրական մեքենաներ (նոր կամ վերավաճառվող),
● լիցքավորման կայաններ, տեխնիկական սարքավորումներ,
● պահեստամասեր, աքսեսուարներ,
● տեխսպասարկում և այլ ծառայություններ։
1.4 Կայքի օգտագործմամբ և պատվեր կատարելով՝ օգտատերը հաստատում է, որ․
● ծանոթացել է սույն Պայմաններին,
● լիարժեք ընդունում է դրանց բոլոր դրույթները առանց վերապահման,
● սույն պայմանները իր համար ունեն իրավական պարտադիր ուժ։
1.5 Սույն Պայմանները իրավական ուժ ունեն՝ որպես Ընկերության հրապարակային օֆերտայի անբաժանելի մաս, անկախ նրանից՝ ստորագրվել է առանձին պայմանագիր, թե ոչ։
1.6 Ընկերությունը իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները՝ նախապես կամ միաժամանակ տեղադրելով թարմացված տարբերակը կայքում։ Փոփոխությունները տարածվում են միայն այն գործարքների վրա, որոնք կնքվում են դրանց հրապարակումից հետո։
2․ Օգտատիրոջ գրանցում, նույնականացում և մուտքի տվյալների պատասխանատվություն
2.1 Կայքից օգտվելու համար օգտատերը կարող է օգտվել ինչպես՝
● հյուրի ռեժիմով (գրանցում չկատարելով), այնպես էլ
● ամբողջական գրանցում իրականացնելով և օգտվելով լրացուցիչ հնարավորություններից՝ պատվերների պատմություն, գնումների մոնիթորինգ, հաշվետվություններ, պայմանագրեր և այլն։
2.2 Գրանցման գործընթացում օգտատերը պարտավորվում է տրամադրել ճշգրիտ,ամբողջական և արդիական տեղեկություններ՝ ներառյալ անուն, ազգանուն,հեռախոսահամար, էլ. փոստ և (անհրաժեշտության դեպքում) անձը հաստատող փաստաթղթից տվյալներ։ Իրավաբանական անձանց դեպքում՝ թարմացված քաղվածք և կանոնադրություն տրամադրված ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից
2.3 Eldrive-ը կարող է պահանջել նույնականացման լրացուցիչ փուլեր, ներառյալ՝
● 2-փուլային նույնականացում (2FA),
● SMS/էլ. փոստ հաստատում,
● IP հասցեի ստուգում,
● Google Authenticator կամ այլ հավելվածներով ստուգում։
2.4 Օգտատերը պարտավորվում է չհանձնել իր մուտքի տվյալները որևէ երրորդ անձի։ Ընկերությունը չի կրում պատասխանատվություն տվյալների կորուստի կամ օգտագործման հետևանքների համար, եթե մուտքի տվյալները փոխանցվելեն այլ անձանց։
2.5 Եթե օգտատերը կորստի է ենթարկում իր գաղտնաբառը կամ կասկածում է չարտոնված մուտքի մասին, նա պարտավոր է անմիջապես դիմել Ընկերությանը՝ info@eldrive.org էլ. հասցեով կամ «Աջակցություն» բաժնի միջոցով։
2.6 Ընկերությունը իրավասու է ժամանակավորապես կասեցնել կամ ընդմիշտ արգելափակել օգտատիրոջ հաշիվը՝ չարտոնված, խարդախ կամ կեղծ գործունեության դեպքերում։
3․ Պատվերի ձևավորում և իրավական ուժ
3.1 Կայքում Ընկերության կողմից ներկայացվող ապրանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ներառյալ գինը,նկարագրությունը և առկայությունը, համարվում է Ընկերության հրապարակային օֆերտա, եթե կայքում կամ ապրանքի էջում նշված չէ հակառակը։
3.2 Պատվերի կատարումը կայքի միջոցով համարվում է օգտատիրոջ կողմից Ընկերությանը ուղղված ակցեպտ, այսինքն՝ առաջարկի ընդունում։ Սակայն պատվերը իրավաբանական ուժ ստանում է միայն այն պահից, երբ․
● Ընկերությունը հաստատում է պատվերը էլեկտրոնային կամ այլ եղանակով, կամ
● Ընկերությունը վավերացնում է վճարումը, կամ
● Ընկերությունը սկսում է ապրանքի պատրաստման կամ առաքման գործընթացը։
3.3 Որոշ պատվերների, ինչպիսիք են՝ մանրածախ կամ մեծածախ պատվերով մեքենաներ, արտերկրից ներմուծվող բարձրարժեք պահեստամասեր, կիրառվում է առանձին առք ու վաճառքի պայմանագիր, որը ուղարկվում է օգտատիրոջը ստորագրման՝ էլեկտրոնային կամ PDF եղանակով։
3.4 Կայքում ներկայացված նկարները, գները և տեխնիկական նկարագրությունները տեղեկատվական բնույթ ունեն և չեն համարվում
իրավական երաշխիք։ Ընկերությունը իրավունք ունի փոփոխել ապրանքի պարամետրերը՝ առանց նախնական ծանուցման՝ պահպանելով օգտագործողի իրավունքները։
3.5 Ընկերությունը կարող է մերժել պատվերը՝ առանց պատճառաբանության՝ մասնավորապես հետևյալ դեպքերում․
● ապրանքի հասանելիության բացակայություն,
● կասկածելի կամ ոչ լիարժեք տեղեկատվություն,
● վճարման խախտում կամ չհաստատված փոխանցում։
4․ Վճարման պայմաններ
4.1 Վճարումները կատարվում են ՀՀ դրամով, եթե այլ բան նշված չէ վճարման պահին կամ պայմանագրով։ Ընկերությունը կարող է տրամադրել վճարման հնարավորություններ այլ արժույթներով՝ ըստ օգտագործվող վճարային օպերատորի փոխարժեքների:
4.2 Օգտատերը կարող է ընտրել հետևյալ վճարման եղանակներից՝
● բանկային քարտ (Visa, MasterCard, ArCa),
● բանկային փոխանցում,
● առցանց վճարային հարթակներ (iDram, TelCell, EasyPay և այլն),
● Ընկերությունը հետ առանձին պայմանավորված եղանակով՝ նախավճարով, տարաժամկետ կամ արտասահմանյան վճարումով։
4.3 Վճարումը համարվում է կատարված միայն այն պահից, երբ այնամբողջությամբ հասանելի է Ընկերության հաշվին կամ գրանցվել է որպես վճարված հաստատված վճարային օպերատորի կողմից։
4.4 Ընկերությունը իրավունք ունի չշարունակել պատվերի մշակումը, եթե վճարումը՝
● ուշացած է,
● մասնակի է,
● իրականացվել է սխալ տվյալներով։
4.5 Որոշ ապրանքներ կամ ծառայություններ, որոնք պահանջում են ներմուծում, հատուկ պատվեր կամ տեխնիկական նախապատրաստում, ենթակա են կանխավճարի /նախավճարի/ ոչ վերադարձվող կարգով, եթե այդ պայմանը նշված է պայմանագրում կամ պատվերի հաստատման էջում։
4.6 Վճարային բոլոր փաստաթղթերը (invoice, պայմանագիր, կտրոն)տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, իսկ պահանջով՝ նաև ֆիզիկապես՝ Eldrive-ի գրասենյակում։
5․ Առաքում, տեղափոխում և փոխանցում
5.1 Ընկերությունը կազմակերպում է ապրանքների առաքումը՝ օգտագործելով ինչպես սեփական, այնպես էլ գործընկեր լոգիստիկ օպերատորներ՝ ներառյալ ՀՀներսում և արտերկրից ներմուծման դեպքերը։
5.2 Առաքման հնարավոր եղանակներն են՝
● առաքում լոգիստիկ կենտրոնից (pick-up),
● հասցեով առաքում ՀՀ տարածքում,
● միջազգային առաքում համաձայնեցված պայմանագրով։
5.3 Էլեկտրական մեքենաների և նմանատիպ բարձրարժեք ապրանքների դեպքում առաքման պայմանները (ներառյալ՝ ժամկետ, փոխանցման վայր,պատասխանատվության պահ) կարգավորվում են առանձին պայմանագրով, որը համարվում է այս Պայմանների հավելված կամ առանձին իրավական փաստաթուղթ։
5.4 Առաքման ժամկետները կարող են տատանվել՝ կախված հետևյա լհանգամանքներից․
● պահեստում առկայություն,
● մաքսազերծման տևողություն,
● արտաքին գործընկերների (արտադրող, փոխադրող) գործողություններ։
5.5 Ընկերությունը պարտավորվում է տեղեկացնել օգտատիրոջը առաքման յուրաքանչյուր փուլում՝ էլեկտրոնային կամ հեռախոսային հաղորդակցությամբ։
5.6 Առաքման պահից մինչև ապրանքի փաստացի հանձնումը օգտատիրոջը, ապրանքը գտնվում է Ընկերության սեփականության ներքո, բացառությամբ դեպքերի, երբ կիրառվում է պայմանագրով այլ պայման՝ օրինակ՝ FCA, DAP կամ CIP (Incoterms 2020):
5.7 Օգտատերը պարտավորվում է ապահովել հստակ ընդունման հասցե, ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր (անձնագրի պատճեն, պայմանագիր,վճարման հաստատում), իսկ ընդունման պահին՝ ստորագրել առաքման ակտ կամթվային հաստատում:
6․ Սեփականության իրավունք, ռիսկերի անցում
6.1 Ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում էօգտատիրոջը այն պահից, երբ՝
● ամբողջական վճարումը հաստատվել է Ընկերության կողմից, և
● Ընկերությունը փաստացի հանձնել է ապրանքը օգտատիրոջը կամ նրա լիազորված ներկայացուցչին՝ ըստ առաքման ակտի կամ մուտքագրված ընդունման գործողության:
6.2 Եթե պայմանագրով նախատեսված է Incoterms դրույթ (օրինակ՝ DAP, FCA,CIP), ապա սեփականության և ռիսկերի փոխանցման պահը որոշվում է տվյալպայմանով։
6.3 Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ապրանքի կորուստի, վնասման կամ տեխնիկական խնդիրների համար, որոնք առաջացել են այն պահից հետո, երբ ապրանքը արդեն փոխանցվել է օգտատիրոջը կամ նրաներկայացուցիչներին։
6.4 Մինչև սեփականության իրավունքի անցումը օգտատիրոջը, Ընկերությունը պահպանում է ապրանքի նկատմամբ սեփականության բոլոր իրավունքները,
ներառյալ՝ ապրանքի հետկանչի, վերավաճառքի կամ տրամադրման սահմանափակման իրավունքը։
6.5 Առանց ամբողջական վճարման, ապրանքը չի համարվում Ընկերության գույքագրումից դուրս բերված, և ցանկացած փորձ օգտագործման կամ փոխանցման (օրինակ՝ գրանցում ճանապարհային ոստիկանությունում) կարող էհամարվել անօրինական։
7․ Վերադարձի և չեղարկման կարգ (միայն ֆիզիկական անձանց համար)
7.1 Ընկերությունը հնարավորություն է տալիս ֆիզիկական անձ հանդիսացող գնորդներին վերադարձնել որոշ պահեստամասեր և աքսեսուարներ հանդիսացող ապրանքը՝ համաձայն ՀՀ սպառողական իրավունքների պաշտպանության մասին օրենսդրության։
7.2 Վերադարձը կամ չեղարկումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ․
● ապրանքը չի օգտագործվել, չի տուժել, պահպանված է կոմպլեկտացիան,փաթեթավորումը, և
● վերադարձը նախաձեռնվում է 14 օրվա ընթացքում ապրանքի ստացումից(առաքման ակտ կամ առաքման ամսաթիվով)։
7.3 Չեն ենթակա վերադարձի՝
● պատվերով ներմուծված պահեստամասերը, այլ ապրանքները
● արդեն Ընկերության կամ օգտատիրոջ անունով գրանցված մեքենաներ,
● Սարքեր, մեխանիզմներ և այլ ապրանքներ, որոնք բացվել են կամտեղադրվել։
7.4 Վերադարձի կամ չեղարկման գործընթացը իրականացվում է միայն ուղիղ կապի միջոցով՝ info@eldrive.org +374 (94) 441515 կամ կայքի «Կապ մեզ հետ» բաժնի միջոցով։
7.5 Չեղարկման հաստատումից հետո Ընկերությունը պարտավորվում է․
● վերադարձնել վճարած գումարը ոչ ուշ քան 10 աշխատանքային օրվա ընթացքում,
● նույն եղանակով, ինչով կատարվել է վճարումը։
7.6 Վերադարձի հետ կապված բեռնափոխադրման ծախսերը կրում է գնորդը, եթե ապրանքը վերադարձվում է առանց Ընկերության մեղքի։
7.7 Եթե ապրանքը վերադարձվում է՝ արտադրողական կամ տեխնիկական արատով (ապացուցված), Ընկերությունը պարտավորվում է փոխարինել կամ վերադարձնել գումարը իր հաշվին։
8․ Տեխնիկական և անվտանգային դրույթներ
8.1 Ընկերությունը պարտավորվում է կայքի աշխատանքն ապահովել հնարավորինս բարձր տեխնիկական հուսալիության մակարդակով՝ օգտագործելով սերվերներ, պահուստային պատճենահանման (backup), firewall և ժամանակակից անվտանգության մեխանիզմներ։
8.2 Օգտատիրոջ մուտքը կայք և հաշիվը պաշտպանված են՝
● գաղտնաբառով,
● երկփուլ նույնականացմամբ (2FA),
● IP հիմքով ակտիվության մոնիթորինգով։
8.3 Ընկերությունը կարող է սահմանափակել մուտքը կամ ժամանակավորապես կասեցնել կայքի հասանելիությունը՝ համակարգային սպասարկման կամանվտանգության միջոցառումների նպատակով՝ առանց նախնական ծանուցման։
8.4 Կայքում կիրառվում են role-based access control (RBAC) համակարգեր՝ աշխատակիցների և օգտագործողների տվյալների հասանելիությունը սահմանափակելու նպատակով։
8.5 Կայքի սխալ օգտագործման, չարտոնված մուտքի փորձերի կամ համակարգի վնասման հետևանքով Ընկերությունը իրավունք ունի․
● արգելափակել տվյալ IP հասցեն,
● կասեցնել հաշիվը,
● դիմել իրավապահ մարմիններին՝ համակարգչային հանցագործությանհիմքով։
8.6 Օգտատերը պարտավոր է չփորձել․
● խախտել կայքի անվտանգությունը,
● ներբեռնել կամ տեղադրել վնասաբեր կոդեր (malware),
● օգտագործել կայքը՝ ի վնաս այլ օգտատերերի կամ Ընկերության հեղինակության։
9․ Իրավական պատասխանատվություն և սահմանափակումներ
9.1 Ընկերությունը պատասխանատվություն է կրում միայն այն դեպքերում, երբ պատճառված վնասը առաջացել է իր դիտավորությամբ կամ բացահայտ անփութությամբ։ Ընկերությունը չի կրում պատասխանատվություն անուղղակի, պատահական կամ հետևանքային վնասների համար։
9.2 Կայքի միջոցով տրամադրվող տեղեկատվությունը (ներառյալ՝ գներ,նկարագրություններ, տեխնիկական բնութագրեր) կարող է պարունակել ժամանակավոր անճշտություններ կամ թարմացման ուշացումներ։ Այս տեղեկատվությունը չի կարող ընկալվել որպես իրավական կամ տնտեսական երաշխիք, բացառությամբ եթե նշված է «երաշխիքային պայմաններով»։
9.3 Օգտատիրոջ կողմից կատարված սխալ մուտքագրումների (անվան, հասցեի,վճարման մանրամասների) հետևանքով առաջացած խնդիրների և վնասների համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
9.4 Ընկերությունը չի կրում պատասխանատվություն՝
● այլ կայքերից ներբեռնված վնասաբեր բովանդակության,
● փոխադրող ընկերությունների հապաղումների,
● մաքսային կամ պետական կարգավորումների փոփոխությունների հետևանքների համար։
9.5 Ընկերությունը չի երաշխավորում կայքի անխափան աշխատանքը բոլոր համակարգերում կամ բրաուզերներում։ Օգտատիրոջ պարտականությունն էօգտագործել աջակցվող և անվտանգ տեխնիկական միջավայր։
9.6 Ցանկացած նյութ, որը օգտատերը տրամադրում է կայքին (օրինակ՝մեկնաբանություններ, գնահատականներ, հարցումներ), կարող է օգտագործվել Ընկերության կողմից մարքեթինգային կամ վերլուծական նպատակներով՝անանուն կերպով։
9.7 Կայքի ամբողջ բովանդակությունը՝ տեքստ, պատկեր, դիզայն, ծրագրայինկոդ, ապրանքանիշեր, հանդիսանում է Ընկերության մտավոր սեփականություն, և առանց թույլտվության օգտագործումը արգելվում է։
10․ Իրավասու դատական ատյաններ, գործող օրենսդրություն։
10.1 Սույն Պայմանները, ինչպես նաև օգտատիրոջ և Ընկերության միջև ծագող բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով։
10.2 Բոլոր հնարավոր վեճերը, տարաձայնությունները կամ պահանջները, որոնք ծագում են սույն Պայմանների կիրառումից կամ դրանց խախտումից, փորձվում են լուծվել նախնական՝ փոխադարձ համաձայնեցման եղանակով:
10.3 Եթե վեճը հնարավոր չէ լուծել բանակցությունների միջոցով, ապա այնենթակա է քննության Ընկերությունը իրավաբանական հասցեի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններում:
10.4 Ընկերությունը իրավունք ունի, պայմանագրով կամ օգտագործողի հատուկ համաձայնությամբ, վերապահել վեճի լուծումը՝ արբիտրաժային կամ միջնորդական կարգով։
10.5 Օգտագործման պայմանների տեքստի լեզուն է հայերենը։ Ընկերությունը կարող է տրամադրել այլ լեզվով թարգմանություններ տեղեկատվական նպատակով, սակայն իրավական պարտադիր ուժ ունի միայն հայերեն բնօրինակը։
11․ Եզրափակիչ դրույթներ, ուժի մեջ մտնելու պահ
11.1 Սույն Պայմանները համարվում են ուժի մեջ մտած օգտատիրոջ կողմից կայքի ցանկացած օգտման պահից սկսած, ներառյալ՝ մուտք կայք, որոնում,պատվեր կամ գրանցում:
11.2 Ընկերությունը իրավունք ունի փոխել սույն Պայմանները՝ առանց նախապես ծանուցելու, սակայն այն կիրառվում է միայն փոփոխությունից հետո գրանցվածկամ սկսված գործարքների վրա։
11.3 Սույն պայմանները վերաբերում են բոլոր սպառողներին։ Սակայն ֆիզիկական անձանձ, այդ թվում՝ իրավաբանական անձանց հետ Ընկերությունը կարող է կնքել առանձին պայմանագրեր, որոնք ունեն գերակայություն սույն Պայմանների նկատմամբ։
11.4 Ընկերությունը կարող է կիրառել հավելյալ ներքին քաղաքականություններ՝ օրինակ՝ անձնական տվյալների գաղտնիության, թերի պատվերների մշակում, երաշխիքային սպասարկում, որոնցից յուրաքանչյուրը համարվում է սույն Պայմանների հավելում։